Առանձնատան նախագծում

Նախագծման փուլում շատ կարևոր է ճիշտ ձևակերպել ձեր պահանջներն ու ցանկությունները և առաջադրանքի տեսքով ներկայացնել ճարտարապետին։

Հարկայնություն

Սկզբում պետք է որոշել թե քանի հարկանի պետք է լինի առանձնատունը, եթե օրինակ`  Ձեր հողատարածքը 1000քմ է և դուք ցանկանում եք 150քմ մակերեսով առանձնատուն կառուցել, ավելի հարմար և էսթետկ կլինի կառուցել մեկ հարկանի առանձնատուն, իսկ եթե ձեր հողատարածքը փոքր է, օրինակ`  400քմ ճիշտ կլինի 150քմ մակերեսով առանձնատունը նախատեսել երկհարկանի։

Տեղադիրք

Այնուհետև պետք է որոշել առանձնատան տեղադիրքը հողատարածքի վրա, նախ պետք է ուշադրություն դարձնել տան մուտքին, որը ցանկալի է մոտ լինի հողատարածքի մուտքին և ավտոկայանատեղին, հաջորդը պետք է հաշվի առնել հողատարածքի ռելիեֆը և պետք է այնպես տեղադրել տունը, որ պատհուհաններից բացվի գեղեցիկ տեսարաններ։

Աստիճաններ

Աստիճաններից ելքը դեպի երկրորդ հարկ պետք է դուրս գա տան միջնամասում, որպեսզի միջանցքը շատ մեծ չլինի և հարմար լինի հասնել բոլոր սենյակներին։
Իսկ առաջին հարկում ավելի օպտիմալ և հարմար կլինի, որ աստիճանավանդակը հնարավորինս մոտ լինի տան մուտքին։
Աստիճանների տակը նպատակահարմար է օգտագործել, որպես զգեստապահարան, տնտեսական սենյակ, սանհանգույց, լվացքասենյակ․․․
Աստիճաններին և միջանցքին բնական լույս ապահովելու համար ցանկալի է աստիճանավանդակում ունենալ պատուհան:
Հարմարավետ աստիճաններ ունենալու համար ցանկալի է ոտնաչափի լայնությունը լինի 300մմ դա բարձրահասակ մարդու ոտքի չափսն է (կոշիկի չափսը՝ 46), իսկ բարձրությունը 150մմ (սա երկու աստիճանների միջև եղած բարձրությունն է):

Սենյակներ

Առանձնատանը անհրաժեշտ մինիմալ ֆունկցիոնալն է՝

  • քնել,
  • հանգստանալ,
  • հյուրեր ընդունել + ճաշ պատրաստել,
  • պահպանել հիգիենա,
  • պահպանել մաքրություն + սպասք լվանալ,
  • ուտելիք և իրեր պահել,
  • լվանալ + չորացնել + արդուկել

Յուրաքանչյուր առանձնատան նախագիծ պարտադիր պետք է ներառի այս հատկանիշները,
իսկ այս գործառույթներն ապահովում են սենյակների հետևյալ նվազագույն հավաքածուն՝

  • ննջասենյակ,
  • խոհանոց + հյուրասենյակ,
  • սանհանգույց,
  • միջանցք-նախամուտք,
  • տեխնիկական սենյակ

Կարող են նախագծվել նաև այլ տարածքներ՝ ելնելով Ձեր ցանկություններից և հնարավորություններից։
Սենյակների մինիմալ չափսերն են՝

  • Նախամուտք՝  2 քմ
  • Միջանցք՝  3-5 քմ
  • Հյուրասենյակ + խոհանոց՝  30-40 քմ
  • Խոհանոց (եթե առանձին է)՝  10 քմ
  • Խորդանոց՝  3-4 քմ
  • Սանհանգույց՝  5-7 քմ
  • Ննջասենյակ՝  10-15 քմ
  • Տնտեսական սենյակ՝  5-7 քմ
  • Միացնող սենյակներ (միջանցքներ, սրահներ, աստիճաններ)՝  + 10 – 15%

Պատուհաններ

Առանձնատան պատուհանների չափսերը որոշվում են նախագծման փուլում: Իրական հաշվարկները բավականին բարդ են, բայց մենք կփորձենք ավելի հասկանալի դարձնել դրանք, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։
Մեր տարածաշրջանում անհրաժեշտ լուսավորության համար պատուհանի մակերեսը կարելի է հաշվարկել պարզեցված եղանակով: Դա անելու համար հիմք ենք ընդունում հետևյալ նվազագույն գործակիցները՝ պատուհանի և սենյակի հատակի մակերեսի հարաբերակցությամբ:

  • Հյուրասենյակ՝  1/8–1/6
  • Խոհանոց՝  1/10–1/8
  • Միջանցք՝  1/10–1/8
  • Աստիճանավանդակ՝  1/14–1/10
  • Ուսումնական սենյակ՝  1/4–1/3
  • Խաղային սենյակ՝  1/4–1/3
  • Գրադարան՝  1/6–1/5
  • Գրասենյակ՝  1/7–1/5
  • Մարզասրահ՝  1/5–1/4

Օրինակ՝ Եթե ունենք 42քմ մակերեսով հյուրասենյակ, ապա մեզ անհրաժեշտ է 42 * 1/6 = 7քմ մակերեսով պատուհաններ։

 

Շարունակելի…

Իսկ մենք առաջարկում ենք․
🏗️Շինարարություն, 📐Նախագծում, 📝Փաստաթղթերի պատրաստում, 👷Խորհրդատվություն
Մանրամասների համար զանգահարե՛ք 🤙
☎️ 011 59 01 01
☎️ 044 59 01 01
Ստանալ գնառաջարկ Ծանոթանալ պայմաններին