Առնաձնատան կառուցումը սկսելուց առաջ նախ պետք է ունենալ շինարարության թույլտվություն, որը ստանալու համար անհրաժեշտ քայլերն ու փաստաթղթերի ցանկը կներկայացնենք ստորև.
Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, դասակարգվում են ըստ հինգ կատեգորիաների (ռիսկայնության աստիճանների)։
Հիմնականում առանձնատների կառուցումը դասվում է 2-րդ և 3-րդ կատեգորիաների։
Երկրորդ կատեգորիայի (միջին ռիսկայնության) օբյեկտների թվին են դասվում այն շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով.
Երրորդ կատեգորիա` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքում բնութագրող ցուցանիշներ ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության.
Այժմ կխոսենք միջին ռիսկայնության 2-րդ կատեգորիայի առանձնատների կառուցապատման համար շինարարական թույլտվություն ստանալու մասին։
Մինչև 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող անհատական բնակելի տները դասվում են միջին ռիսկայնության 2-րդ կատեգորիայի, որտեղ ինչպես նշեցինք որպես կառուցապատող հանդիսանում է տվյալ հողատարածքի սեփականատերը կամ սեփականատերերը։
Ճարտարապետահատակագծային առաջադրանք /АПЗ/
Մինչ շին թույլտվություն ստանալն անհրաժեշտ է դիմել տվյալ տարածքի համայնքապետարան և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք /АПЗ/, որի համար անհրաժեշտ է․
- Էսքիզային նախագիծ
- Կառուցապատողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն և սոց քարտ
- Լիազորագիր + Լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն (եթե դիմումատուն լիազորված անձն է)
- Սեփականության վկայական
- Կադաստրային քարտեզից հատված 1։500 և 1։2000 մասշտաբներով
- Տարածագնահատման գոտու վերաբերյալ տեղեկանք Կադաստրից (Երևան քաղաքում)
- Հարևանների համաձայնություններ + անձնագիր, սեփ վկայական (անհրաժեշտության դեպքում, երբ հարևան հողատարածքի սահմանագծից 3մ հեռավորությունը պահպանված չէ)
- Գույքահարկի պարտքի զրոյացում
- Նախագծման թույլտվություն (ՃՀԱ) կազմելու վճարի անդորրագիր (Վճարի չափին ծանոթանալու համար կարող էք օգտվել Երևանի քաղաքապետարանի կայքում թույտվությունների հաշվիչից)
Միջին ռիսկայնության 2-րդ կատեգորիայի ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու ժամկետը 5 օր է։
Աշխատանքային նախագիծ
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը /АПЗ/ ստանալուց հետո Ճարտարապետի և կոնստրուկտորի կողմից պատրաստվում է աշխատանքային նախագիծը, որը պետք է համաձայնեցվի տվյալ համայնքի ղեկավարի հետ, բայց մինչ համայքի ղեկավարին հասնելը պետք է համաձանեցվի կոմունալ ենթակառուցվածքների հետ (Էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում և այլն, կախված համայնքից)։
Շինարության թույլտվության
Աշխատանքային նախագիծը կոմունալ համաձայնեցումներով ունենալուց հետո կարող ենք դիմել շինարարության թույլտվություն ստանալու համար (Երևան քաղաքում անհրաժեշտ է նաև էլեկտրաէներգիայի բաժանորդ լինելու պայմանագիրը և ջրամատակարարման, կամ բաժանորդ լինելու պայմանագիրը, կամ համաձայնեցված նախագիծը)։
Շինարության թույլտվության դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
- Կառուցապատողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն և սոց քարտ
- Լիազորագիր + Լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն (եթե դիմումատուն լիազորված անձն է)
- Սեփականության վկայական
- Կադաստրային քարտեզից հատված 1։500 և 1։2000 մասշտաբներով
- Ճարտարապետահատակագծային առաջադրանք /АПЗ/
- Աշխատանքային նախագիծ
- Նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր Երաշխավորագիր
- Հարևանների համաձայնություններ + անձնագիր, սեփ վկայական (անհրաժեշտության դեպքում)
- Շին թույտվության տուրքի վճարման անդորրագիրը (Վճարի չափին ծանոթանալու համար կարող էք օգտվել Երևանի քաղաքապետարանի կայքում թույտվությունների հաշվիչից)
- Ջրագծի կառուցման նախագիծ /համաձայնեցված քաղաքապետարանի կողմից/ կամ արդեն բաժանորդ լինելու պայմանագիր
- Հոսանքի բաժանորդ լինելու պայմանագիր
- Համաձայնեցումներ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ, ՀԷՑ ՓԲԸ, ԲԵՑ ՓԲԸ, ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ, ՏՐԱՆՍԳԱԶ ՍՊԸ (ըստ անհրաժեշտության)
Միջին ռիսկայնության 2-րդ կատեգորիայի շինարարության թույլտվություն տրամադրելու ժամկետը 5 օր է։
Շինարարությունը սկսելու դիմում
Շինարարության թույլտվությունը ստանալուց հետո անհրաժեշտ է համայնքապետարան ներկայացնել շինարարությունը սկսելու դիմում (Ձև 2-5), որից 3 օր հետո արդեն կարող ենք սկսել շինարարությունը։