Հողատարածքի ձեռքբերում

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հողատարածք ձեռքբերելիս․

10 կարևոր առանձնահատկություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել առանձնատուն կառուցելու համար հողատարածք ձեռքբերելիս․

 

1) Գտնվելու վայրը, կոմունիկացիաները – Ամենակարևոր կետը հողատարածքի տեղադիրքն է, հողատարածք ընտրելիս ուշադրություն դարձրեք տրանսպորտային հանգույցներին, հասարակական տրանսպորտի հասանելությունը, ասֆալտապատ ճանապարhը, մոտակա բուժհաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները, առևտրային տարածքները, ինչպես նաև հաշվի առեք մոտ ապագայում տվյալ տարածքի զարգացման հնարավությունները։

2) Արժեքը – Նախ և առաջ հաշվի առեք ձեր ֆինանսական հնարավորությունները, եթե օրինակ՝ միջոցները սուղ են, կարելի է հողատարածքներ փնտրել Երևանից մի փոքր դուրս, գնային տարբերություններն էական են, պետական վճարները ևս։ 

3) Գործառնական նշանակությունը – Առանձնատուն կառուցելու նպատակով հողատարածք ձեռքբերելիս առաջնային պետք է ուշադրություն դարձնել հողամասի գործառնական նշանակությանը կամ հողատեսքին, որը պետք է լինի ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ։ Դա նշված է լինում Սեփականության վկայականի  Հողամասի բնութագրերի բաժնում։

4) Կոմունալ հարմարությունները – Բոլորս գիտենք, որ ներկայիս ժամանակաշրջանում էլեկտրականությունը, խմելու ջուրը, գազը, կոյուղին, ինչպես նաև ինտերնետի առկայությունը կենսական նշանակություն ունեն։ 

5) Գրունտը – Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հողատարածքի գրունտին, եթե հողատարածքում լիցք է լինում, հատուկ կոնստրուկտիվ լուծումների անհրաժեշտություն է առաջանում, որը ձեռնտու չէ ֆինանսական տեսանկյունից։

6) Ռելիեֆը – Ֆինանսական տեսանկյունից նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել հողատարածքի ռելիեֆին, եթե հողատարածքը թեքության վրա է գտնվում անհրաժեշտություն է առաջանում կառուցել հենապատեր, ինչպես նաև հողային աշխատանքների ծավալն է ավելանում։

7) Անվտանգության գոտիները – Առանձնատուն կառուցելիս կարևոր է նաև ուշադրություն դարձնել հողատարածքին մոտ գտնվող ենթակառուցվածքներին, օրինակ՝ բարձրավոլտ էլեկտրալարերին, գազատար խողովակներին, ջրագծերին, որոնցից կառուցապատում իրականացնելիս պետք է պահպանել համապատասխան հեռավորություններ։ Իսկ ավելի կոնկրետ, թե ի՞նչ հեռավորություն պետք է պահպանել, կարող եք դիմել համապատասխան ընկերությանը։ Օրինակ՝ եթե հողատարածքով կամ հարևանությամբ անցնում է բարձրավոլտ էլեկտրահաղորդալար, պետք է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կամ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, ճշտելու արդյոք հնարավոր է կառուցապատում իրականացնել այդ տարածքում կամ հաղորդալարից ի՞նչ հեռավորության վրա է հնարավոր կառուցել առանձնատունը։

8) Համապատասխանությունը կադաստրային քարտեզին – Շատ են հանդիպում դեպքեր, երբ հողամասի կադաստրային կորդինատները շեղված են լինում հողատարածքի իրական սահմաններից։ Նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև հողատարածքը ձեռքբերելը ՀՀ կադաստրի կոմիտեից վերցնել տվյալ hողամասի հատվածը կադաստրային քարտեզից hողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով և կատարել գեոդեզիական չափագրում։

9) Կառուցապատման թույլատրելի մակերեսը – Առանձնատուն կառուցելու նպատակով հողատարածք ձեռքբերելիս պետք է հաշվի առնել նաև, որ հնարավոր չի առանձնատունը կառուցել ամբողջ հողատարածքի մակերեսի վրա, պետք է ունենալ նաև կանաչապատ տարածք, որը Երևան քաղաքում առնվազն պետք է լինի հողամասի մոտ 40%-ը, իսկ ՀՀ մարզերում՝ մոտ 60%-ը։ Դա ավելի կոնկրետ գրված է լինում Ճարտարապետահատակագծային առաջադրանքում (АПЗ) կամ կարող եք ճշտել տվյալ տարածքի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնից:

10) Շինտեխնիկայի հասանելիությունը – Շինարարության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում, որ շինարարական տեխնիկան պետք է աշխատի հենց հողամասի վրա (օրինակ՝ տրակտորով հողային աշխատանքներ կատարելիս), կամ պետք է հնարավորինս մոտենա հողատարածքին (օրինակ՝ բետոնային աշխատանքներ կատարելի պետք է բետոնախառնիչ մեքենան պետք է մոտ լինի)։

11) Եվ ամենակարևորը ուշադրություն դարձրեք հարևաններին․․․ 

Իսկ մենք առաջարկում ենք․
🏗️Շինարարություն, 📐Նախագծում, 📝Փաստաթղթերի պատրաստում, 👷Խորհրդատվություն
Մանրամասների համար զանգահարե՛ք 🤙
☎️ 011 59 01 01
☎️ 044 59 01 01
Ստանալ գնառաջարկ Ծանոթանալ պայմաններին