Ինչպե՞ս գրանցվել ՀՀ կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքում

Ներկայումս ՀՀ Կադաստրի կոմիտեն դիմումների մեծ մասն ընդունում է միայն օնլայն եղանակով՝ www.e-cadastre.am կայքի միջոցով։

Դիմումների մուտքագրման համար նախ պետք է գրանցվել վերոնշյալ կայքում և մենք այժմ քայլ առ քայլ կներկայացնենք, թե ինչպե՞ս պետք է գրանցվել e-cadastre.am կայքում.

1. Մուտք ենք գործում https://www.e-cadastre.am/ կայք.

2. Սեղմում ենք կայքի վերևի աջ մասում գտնվող “ՄՈՒՏՔ” կոճակի վրա.

3. Բացված պատուհանում սեղմում ենք “ԳՐԱՆՑՈՒՄ” կոճակը

4. Այստեղ մուտքագրում եք․

– Ձեր ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)
– Անձնագրի կամ նույնականացման քարտի համարը
– Անունը
– Ազգանունը
– Երկիրը
– Բջջային հեռախոսահամարը (պատասխանն SMS-ով ստանալու համար)
– Ձեր էլ. փոստի հասցեն
– Գաղտնաբառը (որը պետք է բաղկացած լինի առնվազն 6 նիշից՝ թիվ, տառ և սիմվոլ)

5. Ստուգում ենք, եթե ամեն ինչ ճիշտ եք լրացրել, ապա սեղմում “ԳՐԱՆՑՎԵԼ” կոճակի վրա, որից հետո նշված էլ փոստի հասցեին ուղարկվում է ակտիվացման նամակ, ստուգեք Ձեր էլ փոստը և ակտիվացրեք օգտահաշիվը, որից հետո կարող եք մուտք գործել համակարգ։

Իսկ մենք առաջարկում ենք․
🏗️Շինարարություն, 📐Նախագծում, 📝Փաստաթղթերի պատրաստում, 👷Խորհրդատվություն
 
Մանրամասների համար զանգահարե՛ք 🤙
☎️ 011 59 01 01
☎️ 044 59 01 01
 
Ստանալ գնառաջարկ Ծանոթանալ պայմաններին