1. Նախ առաջինը պետք է մուտք գործել e-cadastre.am կայք և գրանցվել, իսկ թե ինչպե՞ս պետք գրանցվել դիտեք նախորդ գրառումը 👈
2. Եթե արդեն գրանցված եք, ուղղակի մուտք գործեք համակարգ, հավաքելով Ձեր էլ հասցեն և գաղտաբառը:
3. Այնուհետև այցելում ենք դիմումի մուտքագրում բաժինը
4. Որտեղ պետք է լրացնել անշարժ գույքի հասցեն, կամ ուղղակի փնտրել վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով,
5. Որից հետո պետք է ընտրել գործարքի տեսակը և հողատարածքի գոտին
5.1 Գոտին՝ եթե հողատարածքը չի գտնվում է սահմանամերձ և բարձր լեռնային գոտում, ապա թողնում ենք ԲԱԶԱՅԻՆ
5.2 Գործարքի տեսակն ընտրում ենք “Քարտեզագրական նյութերի տեղեկատվության տրամադրում” և նշում մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը
6. Ընտրում ենք Կատարման օրերը, 2 կամ 3 օր։
Հաշվի առեք նաև որ եթե ընտրում ենք 2օր, ապա պատասխանը ստանալիս նույնպես կրկնակի ենք վճարելու։
7. Ներկայացվող փաստաթղթեր բաժնում պետք է ընտրենք այն փաստաթղթերը, որոնք պետք է վերբեռնենք (քարտեզի հարցման համար բավական է հողատարածքի վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ)
8. Եվ վերջում Դիմումին կից նշումներ բաժնում լրացում ենք մեր լրացուցիչ պահանջները, (օրինակ՝ եթե մեզ անհարժեշտ է նաև 1։2000 մասշտաբով քարտեզ, ապա դրա մասին անպայման նշում ենք ) և սեղմում Գրանցել։
9. Գրանցելուց հետո բացվում է Փաստաթղթերի վերբեռնում բաժինը, որտեղ երևում է մեր ինքնաշխատ գեներացված դիմումը և ներկայացվող փաստաթղթերի վերբեռնման դաշտերը, կցում ենք նշավծ փաստաթղթերը և սեղմում Վերբեռնել։
10. Վերեռնելուց հետո բացվում է Վճարման բաժինը որտեղ պետքէ քարտային եղանակով վճարենք նշված 100 կամ 200 ՀՀ դրամը։ Սեղմում ենք Այո կոճակը։
11. Անցում ենք կատարում Պետական վճարումների էլեկտրոնային հարթակ, լրացնում ենք մեր քարտի տվյալները և սեղմում վճարել։
Վճարելուց հետո մեր դիմումը գրանցվում է համակարգում:
12. Դրա կարգավիճակին ծանոթանալու համար այցելում ենք Դիմումների ցանկ բաժինը, որտեղ երևում ենք մեր բոլոր դիմումները
13. Դիմումի պատասխան sms հաղորդագրությունը ստանալուց հետո, մուտք են գործում մեր Դիմումների ցանկ բաժինը, դիմումի մեջ սեղմում ենք Ավարտական փաստաթղթերի դիտում, նույն եղանակով վճարում ենք, պատասխանը ստանալու համար և ներբեռնում մեր քարտեզները։